Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Haysell · ԲԱՐԿՈԴ ԷՅԷՄ ՍՊԸ
1. Ներածություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է ԲԱՐԿՈԴ ԷՅԷՄ ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Haysell», «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») հավաքագրում, օգտագործում, պահպանում, փոխանցում և պաշտպանում մեր ապրանքներից և ծառայություններից օգտվողների վերաբերյալ տեղեկությունները։

Սույն Քաղաքականությունը տարածվում է Haysell-ի բոլոր ապրանքների և ծառայությունների վրա, ներառյալ՝

  • Haysell ամպային հարթակը (հասանելի է haysell.com կայքից),
  • Haysell POS հավելվածը,
  • Haysell բջջային հավելվածը,
  • Haysell տվյալների հավաքագրման տերմինալի հավելվածը
  • ցանկացած այլ ծրագրային ապահովում, կայք կամ ծառայություն, որտեղ հղում է կատարվում սույն Քաղաքականությանը։

Վերոնշյալը միասին այսուհետ կոչվում է «Ծառայություններ»։

Օգտվելով մեր Ծառայություններից՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Գաղտնիության քաղաքականությանը և հասկացել դրա բովանդակությունը։

2. Մեր մասին

Անձնական տվյալների մշակման պատասխանատու՝ ԲԱՐԿՈԴ ԷՅԷՄ ՍՊԸ

Հասցե՝ ՀՀ, Երևան, Չարենցի փ. 113/1

Էլ. փոստ՝ [email protected]

Վաճառքի բաժին: +374 (95) 53-54-00

Սպասարկման բաժին: +374 (60) 53-54-00

Սույն Քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգտագործելով վերը նշված կոնտակտային տվյալները։

3. Մեր կողմից հավաքվող տեղեկությունները

Մենք հավաքում ենք տեղեկությունների հետևյալ կատեգորիաները։

3.1. Հաշվի վերաբերյալ տեղեկություններ

Մեր Ծառայություններում գրանցվելիս կամ դրանցից օգտվելիս մենք հավաքում ենք՝

  • կազմակերպության անվանումը և իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունները,
  • կոնտակտային անձի անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • կազմակերպության հասցեն,
  • հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե կիրառելի է,
  • հաշվի մուտքային տվյալները (մուտքանունը, հեշավորված գաղտնաբառը),
  • օպերատորների նույնականացման տվյալները և PIN կոդերը (հեշավորված):

3.2. Բիզնես գործունեության տվյալներ

Մեր Ծառայությունները մատուցելու նպատակով մենք մշակում ենք Ձեր կողմից մուտքագրված կամ Ծառայությունների օգտագործման ընթացքում ձևավորված բիզնես տվյալները, ներառյալ՝

  • ապրանքացանկերը, գնային տվյալները և պաշարների վերաբերյալ տեղեկությունները,
  • վաճառքի գործարքների և կտրոնների տվյալները,
  • հաճախորդների վերաբերյալ տվյալները,
  • մատակարարների և գործընկերների վերաբերյալ տեղեկությունները,
  • Ծառայությունների միջոցով ստեղծված փաստաթղթերը, ներառյալ՝ հաշիվները, հաշվետվությունները և այլ փաստաթղթեր:

3.3. Սարքի և տեխնիկական տեղեկություններ

Մեր Ծառայություններից օգտվելիս մենք ինքնաշխատ եղանակով հավաքում ենք՝

  • սարքի նույնականացման տվյալները, ներառյալ՝ օպերացիոն համակարգի տարբերակը,
  • հավելվածի տարբերակի վերաբերյալ տեղեկությունները,
  • տերմինալի գրանցման տվյալները, ներառյալ՝ պրոֆիլը, մասնաճյուղը և պահեստը,
  • օգտատիրոջ աշխատաշրջանի վերաբերյալ տեղեկությունները և նույնականացման թոքենները:

3.4. Օգտագործման վերաբերյալ տեղեկություններ

Մենք հավաքում ենք տեղեկություններ Ծառայությունների հետ Ձեր փոխգործակցության վերաբերյալ, ներառյալ՝

  • գործողությունների ամսաթիվը, ժամը և աշխատաշրջանի տևողությունը,
  • սխալների գրանցամատյանները և որոշիչ տվյալները,
  • տվյալների համաժամացման գրանցամատյանները:

3.5. Վճարումների և հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ

Վճարովի բաժանորդագրությունների դեպքում մենք մշակում ենք՝

  • վճարումների հետ կապված կոնտակտային տվյալները,
  • գործարքների պատմությունը,
  • վճարման եղանակի վերաբերյալ տեղեկությունները։

Վճարման եղանակի վերաբերյալ տեղեկությունները մշակվում են երրորդ կողմ հանդիսացող վճարային ծառայություններ մատուցողների միջոցով։ Մենք մեր համակարգերում չենք պահպանում վճարային քարտերի ամբողջական համարները։

3.6. Հարկաբյուջետային տվյալներ

Այն դեպքերում, երբ մեր Ծառայությունները ինտեգրված են հարկաբյուջետային սարքերի հետ և տվյալներ են փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, մենք մշակում ենք օրենքով պահանջվող գործարքային տվյալները։

4. Ինչպես ենք օգտագործում Ձեր տեղեկությունները

Մենք հավաքագրած տեղեկություններն օգտագործվում են հետևյալ նպատակներով՝

  • Ծառայությունները տրամադրելու և բարելավելու համար,
  • գործարքները մշակելու և բաժանորդագրությունները կառավարելու համար,
  • օգտատերերին նույնականացնելու և հաշիվների անվտանգությունն ապահովելու համար,
  • սարքերի և ամպային հարթակի միջև տվյալների համաժամացումն ապահովելու համար,
  • օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և հարկաբյուջետային հաշվետվությունների ներկայացման պահանջները,
  • Ծառայությունների վերաբերյալ Ձեզ տեղեկացնելու համար, ներառյալ՝ ծառայությունների թարմացումների, անվտանգության ծանուցումների և աջակցության մասին,
  • Ձեր հարցումներին, հարցերին և աջակցության դիմումներին պատասխանելու համար,
  • տեխնիկական խնդիրները, խարդախությունը կամ Ծառայությունների չարաշահումը հայտնաբերելու, կանխելու և վերացնելու համար:
5. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Մենք անձնական տվյալները մշակում ենք հետևյալ իրավական հիմքերով՝

  • Պայմանագրի կատարում․ Ձեր կողմից բաժանորդագրված Ծառայությունների մատուցում։
  • Օրենքով սահմանված պարտավորությունների կատարում․ հարկային հաշվետվությունների ներկայացում, հարկաբյուջետային պահանջների պահպանում և հաշվառման փաստաթղթերի պահպանման պարտավորությունների կատարում։
  • Օրինական շահեր․ Ծառայությունների բարելավում, խարդախության կանխարգելում և անվտանգության ապահովում։
  • Համաձայնություն․ այն դեպքերում, երբ համաձայնությունը պահանջվում է առանձին, օրինակ՝ կամընտիր մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու համար։
6. Ինչպես ենք փոխանցում Ձեր տեղեկությունները

Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները։ Տեղեկությունները փոխանցում ենք միայն հետևյալ դեպքերում։

6.1. Ծառայություններ մատուցողներ

Մենք տեղեկություններ ենք փոխանցում վստահելի երրորդ անձանց, որոնք աջակցում են մեր Ծառայությունների աշխատանքին, ներառյալ՝

  • ամպային հոսթինգի և ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներին,
  • վճարային ծառայություններ մատուցողներին,
  • էլեկտրոնային փոստի և հաղորդակցության ծառայություններ մատուցողներին,
  • վերլուծության և սխալների դիտարկման ծառայություններ մատուցողներին:

Այս ծառայություններ մատուցողները պայմանագրային կարգով պարտավորվում են պաշտպանել Ձեր տեղեկությունները և օգտագործել դրանք բացառապես մեր կողմից սահմանված նպատակներով։

6.2. Պետական և կարգավորող մարմիններ

Օրենքով նախատեսված դեպքերում մենք տեղեկություններ ենք փոխանցում իրավասու մարմիններին, ներառյալ՝

  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ հարկային և հարկաբյուջետային պահանջների պահպանման նպատակով,
  • դատարաններին, իրավապահ մարմիններին կամ կարգավորող մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա:

6.3. Գործարար գործունեության փոխանցում

Եթե Haysell-ը մասնակցում է միաձուլման, ձեռքբերման կամ ակտիվների վաճառքի գործարքի, Ձեր տեղեկությունները կարող են փոխանցվել տվյալ գործարքի շրջանակում։ Նման փոփոխության դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին։

6.4. Ձեր համաձայնությամբ

Այլ հանգամանքներում մենք կարող ենք տեղեկություններ փոխանցել Ձեր հստակ համաձայնությամբ։

7. Տվյալների պահպանում

Մենք պահպանում ենք Ձեր տեղեկությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝

  • Ձեզ Ծառայություններ մատուցելու համար,
  • օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և հարկաբյուջետային հաշվառման փաստաթղթերի պահպանման պահանջները, որոնց համաձայն՝ որոշ տվյալներ կարող են պահպանվել մի քանի տարի,
  • վեճերը լուծելու և մեր պայմանագրային իրավունքներն իրականացնելու համար:

Երբ տեղեկություններն այլևս անհրաժեշտ չեն, մենք դրանք ջնջում կամ անանունացնում ենք։ Պահպանման կոնկրետ ժամկետները կախված են տվյալների տեսակից և դրանց նկատմամբ կիրառելի իրավական պահանջներից։

8. Տվյալների միջազգային փոխանցում

Ծառայությունները մատուցելու ընթացքում մենք կարող ենք օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրանից դուրս գտնվող ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողների, այլ ծառայություններ մատուցողների կամ գործընկերների ծառայություններից։ Տվյալներն այլ պետություններ փոխանցելու դեպքում մենք ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ՝ դրանք կիրառելի օրենսդրությանը համապատասխան պաշտպանելու համար։

9. Ձեր իրավունքները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ կիրառելի իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները՝

  • Տվյալներին հասանելիության իրավունք․ ստանալ տեղեկություններ Ձեր վերաբերյալ մեր կողմից պահվող անձնական տվյալների մասին և ծանոթանալ դրանց։
  • Տվյալների ուղղման իրավունք․ պահանջել ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալների ուղղում։
  • Տվյալների ջնջման իրավունք․ պահանջել Ձեր տվյալների ջնջում՝ հաշվի առնելով որոշակի տվյալներ պահպանելու մեր՝ օրենքով սահմանված պարտավորությունները։
  • Մշակման սահմանափակման կամ առարկելու իրավունք․ օրենքով նախատեսված որոշակի հանգամանքներում սահմանափակել տվյալների մշակումը կամ առարկել դրա դեմ։
  • Տվյալների տեղափոխելիության իրավունք․ ստանալ Ձեր տվյալները կառուցվածքային և լայնորեն կիրառվող ձևաչափով։
  • Համաձայնությունը հետ կանչելու իրավունք․ հետ կանչել Ձեր համաձայնությունը, եթե տվյալների մշակումն իրականացվում է դրա հիման վրա։
  • Բողոք ներկայացնելու իրավունք․ բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության ոլորտի իրավասու մարմին։

Վերոնշյալ իրավունքներից որևէ մեկն իրականացնելու համար կապ հաստատեք մեզ հետ՝ 2-րդ բաժնում նշված կոնտակտային տվյալներով։ Մենք կպատասխանենք Ձեր դիմումին կիրառելի օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

10. Անվտանգություն

Մենք իրականացնում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր տեղեկությունները պաշտպանելու համար, ներառյալ՝

  • փոխանցման ընթացքում տվյալների գաղտնագրում՝ TLS/SSL արձանագրությունների միջոցով,
  • հասանելիության վերահսկման և նույնականացման պահանջների կիրառում,
  • անվտանգության պարբերական ստուգումներ և թարմացումներ,
  • ծրագրային ապահովման մշակման ընթացքում անվտանգության ապահովման մեթոդների կիրառում,
  • աշխատակիցների ուսուցում տվյալների պաշտպանության վերաբերյալ:

Որևէ համակարգի անվտանգությունը չի կարող երաշխավորվել բացարձակապես։ Եթե տեղեկանանք Ձեր տվյալների վրա ազդեցություն ունեցող անվտանգության միջադեպի մասին, ապա օրենքով պահանջվող դեպքերում կտեղեկացնենք Ձեզ և համապատասխան իրավասու մարմիններին։

11. Երեխաների գաղտնիությունը

Մեր Ծառայությունները նախատեսված են բիզնես նպատակներով օգտագործման համար և ուղղված չեն 18 տարին չլրացած անձանց։ Մենք գիտակցաբար չենք հավաքում երեխաների անձնական տվյալները։ Եթե կարծում եք, որ երեխան մեզ տրամադրել է անձնական տվյալներ, կապ հաստատեք մեզ հետ, և մենք կջնջենք այդ տվյալները։

12. Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

Haysell կայքը և վեբ Ծառայություններն օգտագործում են տեղեկանիշներ (cookies)՝ օգտատերերին նույնականացնելու և աշխատաշրջանները պահպանելու, Ձեր նախընտրությունները հիշելու, կայքի օգտագործումը վերլուծելու և դրա գործառույթները բարելավելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նպատակով։


Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում և կայք այցելելիս պահպանվում Ձեր համակարգչում։ Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ։


Դուք կարող եք կառավարել տեղեկանիշների օգտագործումը Ձեր դիտարկիչի կարգավորումների միջոցով։ Տեղեկանիշների արգելափակումը կարող է ազդել մեր Ծառայությունների գործառույթների վրա։

13. Երրորդ անձանց հղումներ և ծառայություններ

Մեր Ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց ծառայություններ կամ ինտեգրվել դրանց հետ, օրինակ՝ վճարային ծառայությունների, հարկաբյուջետային սարքերի կամ հաշվապահական ծրագրերի հետ։ Սույն Քաղաքականությունը չի տարածվում այդ երրորդ անձանց ծառայությունների վրա։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նրանց գաղտնիության քաղաքականություններին։

14. Սույն Քաղաքականության փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Էական փոփոխություններ կատարելու դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք՝

  • մեր կայքում թարմացված Քաղաքականությունը հրապարակելու միջոցով,
  • համապատասխան դեպքերում՝ ծանուցում ուղարկելու միջոցով:

Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Ծառայություններից շարունակաբար օգտվելը համարվում է թարմացված Քաղաքականության ընդունում Ձեր կողմից։

15. Կիրառելի իրավունք

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ներառյալ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով։

16. Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր, մտահոգություններ կամ դիմումներ՝ կապված սույն Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝

ԲԱՐԿՈԴ ԷՅԷՄ ՍՊԸ

Հայաստանի Հանրապետություն, Երևան, Չարենցի փ. 113/1

Էլ. փոստ՝ [email protected]

Վաճառքի բաժին: +374 (95) 53-54-00

Սպասարկման բաժին: +374 (60) 53-54-00