Մեր մասին
Մեր մասին
Պատմություն
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։
Առաքելություն և տեսլական
Մեր տեսլականն է հաջորդ 5 տարիների ընթացքում ՀՀ-ում դառնալ առաջատար կազմակերպություն բիզնեսի ավտոմատացման ոլորտում և դուրս գալ միջազգային շուկա։
Մեր առաքելությունն է Haysell-ի օգտատերերի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելը՝ մատուցելով բարձրորակ ծառայություններ։

Մեր նպատակը մանր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բազմաֆունկցիոնալ համակարգի ստեղծումն է, որը բիզնեսի կառավարման գործընթացը կդարձնի ավելի դյուրին և հաճելի։ Լինելով հաճախորդամետ կազմակերպություն մեր առաքելությունն ենք համարում առավելագույնս հեշտացնել բիզնեսի կազմակերպման ու կառավարման գործընթացը, հետևողական աշխատանքի շնորհիվ ամրապնդվել որպես ցանկացած օգտատիրոջ լավագույն գործընկեր։

Ըստ մեր թիմի որդեգրած քաղաքականության աշխատանքի լավագույն արդյունքը գոհունակ հաճախորդներն են։ Մենք ստեղծում ենք մի պրոդուկտ, որն աշխատանքային գործիք լինելուց բացի միտում ունի հեշտացնել մարդկանց կյանքն ու աշխատանքը դարձնել ավելի հաճելի։ Հենց այս միտքն է ոգեշնչում մեր թիմին և ուղղորդում շարունակական զարգացման։

Haysell-ը միավորող ինտերֆեյս է բիզնեսի բարդ աշխարհի և այն ղեկավարողների միջև։ Մենք այդ ինտերֆեյսը դարձնում ենք հնարավորինս պարզ, նույնիսկ այն դեպքում երբ դա վերաբերում է բարդ գործընթացներին։

Haysell-ի արժեքները

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
Մենք ազնիվ ենք ինքներս մեր, ապա՝ մեր օգտատերերի հետ:

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ
Մենք կարևորում ենք մեր օգտատերերի տվյալների գաղտնիությունը:

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք հոգատար ենք մեր աշխատակիցների, ապա՝ մեր օգտատերերի հանդեպ:

ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեր վճռական գործողությունների արդյունքն է՝ մեր արագ զարգացող թիմը:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մենք համոզված ենք, որ միայն թիմային ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։

Կարծիքներ մեր մասին
Համագործակցում ենք ավելի քան մեկ տարի, ունենք մեծ արդյունքներ պրոցեսների համակարգման և ավտոմատացման հարցում: Haysell ծրագիրը պարբերաբար զարգանում է շուկայի պահանջներին համապատասախան: Ճկուն են, բաց են նորարարությունների համար: Շատ գոհ ենք համագործակցությունից և պլանավորում ենք երկարաժամկետ համագործակցել:
Նիկո Նասիբյան
COO at 4u.am
2018 թվականից աշխատում ենք Haysell համակարգով։ Սկզբից օգտագործում էինք միայն վաճառքի ծրագիրը, այնուհետև ինտեգրեցինք նաև օնլայն խանութը։ Վաճառքի ծավալների աճին զուգահեռ երկու հարթակներում աշխատանքի կազմակերպումը բավականին բարդ էր ու ժամանակատար։ Haysell-ի շնորհիվ այս խնդիրը ստացավ իր ամենաօպտիմալ լուծումը։
Վարդան Աբրահամյան
CEO at Siamoods
Այն ձեռնարկատերերն ովքեր վարում են իրենց բիզնեսն օնլայն հարթակում, ովքեր ունեն նաև կայք, միանշանակ խորհուրդ կտայի ինտեգրվել այս Համակարգին։ Հիմնական առավելություն է հանդիսանում ապրանքների և դրանց գների սինխրոնիզացիան Պրոֆիլում և կայքում։ Մենք ավտոմատացրել ենք նաև առաքման համակարգը։
Կարինա Հակոբյան
CEO at Parma
Haysell համակարգի ներդրման պահից սկսած մեր աշխատանքի կազմակերպման գործընթացը դարձել է ավելի արագ և արդյունավետ: Մեր աշխատակիցներն արագ յուրացրեցին համակարգը. այն պարզ է և օգտագործման համար չի պահանջում որևէ մասնագիտական հմտություն։ Որպես կարևորագույն առավելություն ուզում եմ նշել սմարթֆոնով բիզնեսին հետևելու հնարավորությունը, ինչի շնորհիվ խանութից բացակայելն այլևս խնդիր չէ։
Լիլիթ Աբրահամյան
Kokchian Մենեջեր
Սպասարկումն ամենակարևոր առավելությունն է, որի համար ես ընտրեցի Haysell-ը։ Զգացումը, որ մի ամբողջ թիմ հոգատարությամբ է վերաբերվում քո աշխատանքին շատ գովելի է։ Իմ խորհուրդը բոլոր գործարարներին՝ վստահաբար անցում կատարել Haysell-ի։
Էդգար Սարգսյան
CEO at Sia Fashion Yerevan
Վիճակագրություն
Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։
15
130
1100
2018 60    
    2020 240
2016
2019
2022
Սկզբնական շրջանում ունենալով քիչ թվով գործընկերներ, դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարժվում էինք դեպի մեր նպատակը։
Առաջընթացն ակնհայտ էր։ Haysell թիմն իր համառության շնորհիվ հաղթահարում էր շուկայի ցանկացած խոչընդոտ։
Կարճ ժամանակահատվածում հիմնովին փոխելով ոլորտում տիրող պատկերը և պատկերացումները ավտոմատացման մասին, այժմ վստահաբար կարող ենք փաստել որ, Haysell-ն ունի իր ուրույն տեղը հայկական շուկայի վաճառքի ավտոմատացման ոլորտում։