Ինչպե՞ս է Starbucks-ը գրավել իրեն ատողների լսարանը։

​Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում հայտնվեց Seattle’s best-ը՝ Starbucks-ի հետ մրցող սրճարանների ցանցը։ Նա սկսեց իրեն դիրքավորել որպես «ոչ Starbucks»՝ ամեն ինչ անելով հակառակը՝ ոչ նույն սուրճը, ոչ նույն կահույքը, ոչ նույն երաժշտությունը, ոչ նույն մթնոլորտը, ոչ նույն ծառայությունը: Սրճարանը գրավում էր այն հաճախորդներին, ովքեր ինչ-որ կերպ չէին սիրում Starbucks-ը:

Եվ Starbucks ցանցը աներևակայելի պարզ բան արեց. այն պարզապես գնեց մրցակցին, որը խանգարում էր նրան: Դա միանգամայն սպասելի քայլ էր։ Սակայն գնումից հետո Starbucks-ը չի փակել սրճարանների ցանցը։ Ավելի շուտ, ընդհակառակը, նա սկսեց դրանում ամեն ինչ էլ ավելի տարբերել Starbucks-ից՝ էլ ավելի սաստկացնելով այս երկու ապրանքանիշերի մրցակցությունը։

Արդյունքում մարդիկ, ովքեր սիրում էին Starbucks-ը, գնում էին Starbucks, իսկ մյուսների համար Seattle’s best-ը այլըտնտրանք էր։ Այսպիսով, ընկերությունը գրավեց Starbucks-ի ատողների լրացուցիչ լսարանը, որն այլապես երբեք չէր ստանա: