3 միլիոն դոլար ապակու ետևում

Մոտ 15 տարի առաջ 3M ընկերությունը կյանքի կոչեց մի հիանալի մարքեթինգային գաղափար, որի մասին խոսում էր ամբողջ աշխարհը։ Ապակի արտադրող ընկերությունն ավտոբուսի կանգառում տեղադրեց 3 միլիոն դոլար պարունակող ապակե ստենդ: Ցանկացած մարդ կարող էր փորձել կոտրել այն և հաջողության դեպքում վերցնել ամբողջ գումարը։

Հարյուրավոր մարդիկ փորձել են հարստանալ ապակի կոտրելով, սակայն ակցիայի ժամանակ ոչ ոքի չի հաջողվել կոտրել այն։

Հիմա անցնենք այն փաստերին, որոնց մասին ոչ բոլորը գիտեին։

Ամուր ապակու ետևում ընդամենը 500 դոլար կար 20 դոլարանոց թղթադրամներով, որոնք դրված էին վերևում: Մնացած թղթադրամները կեղծ էին։
Այս ամբողջ ակցիայի մեջ կար միայն մեկ պայման՝ արգելվում էր հարձակվել ստենդի վրա որևէ գործիքով, զենքով կամ տեխնիկայով։
Այսինքն՝ կարելի էր օգտագործել միայն ձեռքերն ու ոտքերը։

Անվտանգության մի քանի աշխատակիցներ ակցիայի ամբողջ ընթացքում հետևում էին, թե ինչ է կատարվում փողոցի մյուս կողմում, որպեսզի կանոնները խախտելու դեպքում օրինախախտը բռնվեր և պատժվեր։
Ոչ ստանդարտ գովազդային հնարքը ընկերության վրա արժեցել է ընդամենը 6 հազար դոլար, սակայն արդյունքում բոլորը խոսում էին այս ակցիայի մասին։

Ինչ-որ մեկը կասի. «Խարդախներ», բայց դա հիանալի գովազդ էր, որը տարածվեց ամբողջ աշխարհում և բերեց բազմաթիվ նոր հաճախորդներ։