Ֆորմուլա 1-ի նախկին ղեկավար Բեռնարդ Էքլսթոունը նկարահանվել է Hublot շքեղ ժամացույցների գովազդում այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են 4 անհայտ անձինք և դաժան ծեծի ենթարկել:
Կողոպտիչները նրա դաստակից հանում են Hublot F1 King Power-ի ժամացույցը (սահմանափակ քանակությամբ) գրեթե 200,000 ֆունտ արժողությամբ և անհետանում։
Դեպքից ընդամենը 24 ժամ անց, Էքլսթոունը կապ է հաստատում շվեյցարական ժամացույցների ընկերության՝ Hublot-ի հետ, առաջարկելով գնել նրա կապտած դեմքի լուսանկարը, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել որպես Formula 1-ի ժամագործության իրենց նոր գովազդային արշավի մաս:
Hublot-ի ներկայացուցիչներն անմիջապես նշեցին, որ իրենք կիսում են հումորի նման զգացում Էքլսթոունի հետ և որոշեցին օգտագործել Formula 1-ի ծեծված նախագահի լուսանկարը իրենց նոր գովազդային արշավում այս գրառմամբ՝
«Միայն տեսեք, թե մարդիկ ինչերի են պատրաստ հանուն Hublot-ի»: