Ոչ գեղեցիկ մրգերն ու բանջարեղենները շատ հաճախ մթերային խանութների գեղագիտական ստանդարտների զոհն են:
Սպառողները ձգտում են դեպի գեղեցիկ տեսքով մրգերն ու բանջարեղենները, և շատ խանութներ փորձում են բավարարել այդ քմահաճույքը: Ցավոք, սա հանգեցնում է հսկայական քանակությամբ սննդի թափոնների, քանի որ ուտելու համար պիտանի մթերքը մնում է չվաճառված՝ տգեղ տեսքի պատճառով։
Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի զեկույցի համաձայն, ԱՄՆ-ում սննդի 40 տոկոսն այդպես էլ չի վաճառվում:
Մթերքի թափոնները հսկայական չափերի են հասնում արտադրական շղթայի յուրաքանչյուր օղակում: Այսպիսով,եթե գործարարներին հաջողվի մարդկանց ուշադրությունն ուղղել նաև ոչ այնքան գեղեցիկ մրգերի և բանջարեղենների վրա,ապա դա կարելի է համարել սննդային թափոնների նվազեցմանն ուղղված մեծ ճանապարհի սկիզբ։
Նույն զեկույցի համաձայն, սուպերմարկետները կորցնում են տարեկան 15 միլիարդ դոլար չիրացված մրգեր և բանջարեղեն: