Վստահություն ձեռք բերելու 7 մեթոդ


  • Ապահովեք հաճախորդների լավ սպասարկումը 
    Վստահությունը սկսվում է լավ սպասարկման տրամադրումից: Անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր է բիզնեսը, վստահության ամրապնդման համար որակյալ ծառայությունը պետք է օնլայն բիզնեսի հիմնական ռազմավարությունը դառնա:
  • Եղեք թափանցիկ
    Ձեր հաճախորդները շատ խելացի են: Նրան​ք հիանալի հասկանում են՝ երբ եք ճիշտ ասում ու երբ եք փորձում ինչ-որ բան թաքցնել:
  • Պահեք ձեր խոսքը
    Միշտ արեք այն, ինչ խոստացել եք: Փորձեք հավատարիմ մնալ ձեր խոստմանը: Ճիշտ ժամանակին ճիշտ ծառայության տրամադրումը կօգնի վստահության և հուսալիության զգացողություն ստեղծել: Միշտ սահմանեք իրական նպատակներ, կեղծ խոստումներ մի տվեք:
  • Եղեք հեշտ հասանելի 
    Կոնտակտային տվյալները պետք է միշտ լավ երևան օնլայն խանութում: Տրամադրեք կապի առավելագույն աղբյուրներ, որոնց օգնությամբ գնորդները կարող եք հաղորդել այս կամ այն խնդրի մասին: Աջակցության հիանալի միջոցներից մեկը չատի (Chat widget) տեղադրում է: Oնլայն խանութի այցելուները կարող են հեշտորեն գտնել չատի պատուհանը, ուղղակի շփման մեջ լինել օպերատորի հետ:
  • Հաճախորդների արձագանքի դիտում
    Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախորդների 61%-ը, նախքան գնման մասին որոշում կայացնելը, կարդում է արձագանքները: Հաճախորդների բավարարվածության մասին արձագանքները մեծ դերակատարում ունեն վստահության ամրապնդման և վաճառքի ծավալի մեծացման գործում:
  • Կենտրոնացեք որակի վրա
    Կազմակերպությունների մի մասը անընդհատ մտածում է այն մասին, թե ինչպիսի խոշոր զեղչ կարելի է անել այդ օրը, որպեսզի ընկերությունն ապահովվի շրջանառու միջոցներով: Դրա փոխարեն ձեր էներգիան ծախսեք արտադրանքի կամ մատուցվող ծառայության որակի ապահովման վրա: Եթե որակը չի բավարարում գնորդին, երկարաժամկետ պլանում ոչ մի դեմպինգ չի փրկի բիզնեսը: Դուք անհաջողության կմատնվեք, իսկ հաճախորդը կգտնի այլընտրանք:
  • Օգտագործեք սոցիալական ցանցերը
    Օնլայն գնումների մասին որոշումների 80%-ը իրականացվում է սոցցանցերից ընկերների ազդեցությամբ: Իսկ դրական կարծիքը ծնվում է սոցիալական ցանցում ձեր օնլայն խանութի ակտիվության արդյունքում։

Եթե ցանկանում եք, որպեսզի պոտենցիալ հաճախորդները սկսեն վստահել ձեր առցանց խանութին, դուք պետք է փոխգործակցության մեջ լինեք նրանց հետ: Փոխգործակցությունը միշտ չէ, որ ենթադրում է ագրեսիվ գովազդներ, մեքենաների կեղծ խաղարկություններ կամ 99%-անոց զեղչեր: Տվեք այն, ինչ անհրաժեշտ է սոցցանցերի բոլոր օգտատերերին՝ հետաքրքիր տեղեկատվություն, խնդիրների լուծում, դրական էմոցիաներ, և ընթերցողներն իրենք կսկսեն գովազդել ձեզ առանց գիտակցելու: