Գումար խնայելու 6 հետաքրքիր եղանակ

1)  30 օրվա կանոն

Գումար խնայելու առաջին խոչընդոտներից մեկը իմպուլսիվ գնումներն են:
Լավ թիրախավորված համացանցային գովազդը քեզ հրապուրում է:
Բայց սպասի´ր: Հեռախոսումդ պահի´ր ցանկալի ապրանքների նկարները և 30 օր հետո կրկին նայի´ր ու որոշի´ր` ունես արդյոք դրանց կարիքը: Պատասխաններն իրոք կզարմացնեն քեզ:

2)  Խաղ «100 ծրար»


Սա վիճակախաղ է, որի արդյունքներով հաղթողը միշտ դու ես: Խաղի կանոնները շատ պարզ են. վերցրո´ւ 100  ծրար, դրանց վրա գրի´ր 200, 500, 1000, 2000, 3000, 5000 թվերը, ամեն օր բացի´ր մի ծրար և ներսում դի´ր այնքան գումար, որքան նշված է ծրարի վրա: 100 օր հետո դու մեծ գումար խնայած կլինես:

3)  Չելենջ «52 շաբաթ»

Ի տարբերություն «100 ծրար» խաղի` այստեղ անսպասելի ոչինչ չկա:
Դու պետք է ամեն շաբաթ հետևողականորեն գումար խնայես. 1-ին շաբաթը` 1000 դր, 2-րդ շաբաթը` 2000 դր, 3-րդը` 3000, և այսպես 52 շաբաթ:


4)  50-30-20%-ի կանոն


Քո ամսական եկամուտի 50%-ը պետք է ուղղվի «պետք է»-ներին, 30%-ը` «ցանկանում»-ներին, իսկ 20%-ը` խնայողություններին:

5)  Ոչ թե ինչպե՞ս, այլ ինչո՞ւ

Երբ մենք հստակ գիտենք, թե կոնկրետ ինչի համար ենք ցանկանում խնայել, բարձրանում է մեր մոտիվացիան ու ոգևորությունը` հնարավորինս շուտ իրագործելու մեր նպատակները:

6)  Շոշափի´ր խնայողությունը

Ամեն անգամ, երբ կվճարես անկանխիկ, քեզ վերադարձվող մանրը գցի´ր խնայողությունների տարայի մեջ:
Հոգեբանների կողմից ապացուցված է այս տարբերակի արդյունավետությունը: Համաձայն դրա` վճարելիս մարդն արդեն հոգեբանորեն պատրաստ է բաժանվել գումարից, և մանրը խնայելն ավելի հեշտ կստացվի: